Երևանում «Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում «Հարսնաքար» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Ս-ի վարած Mercedes մակնիշի TAO 039.32 տարանցիկ համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Գևորգ Դ-ի վարած Hyundai Elantra մակնիշի 35 MM 768 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և շինությանը։ Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Գևորգ Դ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 46-ամյա Նատալյա Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com