Nature ամսագրում տպագրվել է մի հոդված, ուր նկարագրված պրոցեսների հեղինակները եկել են այն եզրակացության, որ մարդու գործունեության հետ կապված գլոբալ տաքացումը սկսվել է 200 տարի առաջ: Ավստրալիայի ազգային համալսարանի հետազոտողները վերլուծել են տարբեր տվյալներ, հավաքված կորալյան խութերից, սառույցներից և խորը քարանձավներից: Քարածխի մասսայական այրումի սկզբի հետ մոլորակի ջերմաստիճանը սկսվել է դանդաղ աճել, սակայն այդ փոփոխությունները արդեն այն ժամանակ կարելի էր գրանցել մոլորակի տարբեր շրջաններում:
Օգտագործելով վիճակագրական վերլուծությունը, հետազոտողները պարզել են, որ ջերմաստիճանի առաջին աճը սկսվել է 1830-ական թվականներին օվկիանոսի մերձարևադարձային ջրերում և Հյուսիսային կիսագնդում: