Ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019 թվականի մարտի 9-ին ժամը 11.20-ին հաղորդում էր ստացվել, որ մարտի 8-ի ժամը 22:00-ից մարտի 9-ի ժամը 11:10-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» դռան ապակին և փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել և, ոչինչ չգողանալով, հեռացել են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 2019 թ. հոկտեմբերի 30-ին ժամը 09.35-ին Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 20.00-ից հոկտեմբերի 30-ի ժամը 09.25-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժել են Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան և գողացել գազի բալոնն ու մարտկոցը:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մաշտոցի քրեական հետախույզները 2020թ. փետրվարի 18-ին ժամը 20.30-ին Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու և ներկայացրել նախաքննական մարմնին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: