Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել եւ այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի: Այդ մասին հայտնել Է Biodiversity Data Journal-ը:
Գիտնականները Բրունեյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են հայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն Է երաշտների, ջերմաստիճանների առավելագույն մեծությունների եւ անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հավանաբար, ծանր կտանի կլիմայի փոփոխությունները, նրան որոշել են անվանել Էկոակտիվիստուհու պատվին:
«Այս խխունջն անվանելով Գրետա Թունբերգի պատվին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատվություն կկրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- հայտարարել Է Ջոնաթան Լիմը, որն առաջինն Է հայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խոսքը մեջբերում Է EurekAlert հրատարակությունը: