«Ինչն է կարևոր Փաշինյանի համար
Նիկոլ Փաշինյանը մտել է ՍԴ-ին առնչվող քրեական գործի, մանր տեխնիկական խնդիրների մեջ։ Զգացվում է, որ նա ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա ռեժիմով հետևում է ընթացքին և ցուցումներ տալիս։
Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում։
Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Իրեն ՍԴ-ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը, որը նա դիտարկում է ոչ թե որպես ինքնորոշման ու Արցախի միջազգային ճանաչման, այլ անվտանգության ապահովման հարց (ի դեպ, Ադրբեջանը բազմիցս է խոստացել ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ի՞նչ)։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ վարչապետի առաջնահերթությունների մասին»։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից