
YouTube-ում հրապարակել են Դրեյք Դորեմուսի «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը:
Նկարչուհի Դաֆնայի (Շեյլին Վուդլի) կյանքում ոչ դյուրին շրջան Է սկսվել: Նա հեռացել Է բոյֆրենդից: Չհասցնելով ուշքի գալ բաժանումից՝ հերոսուհին ներքաշվում Է սիրային եռանկյունու մեջ: Այժմ նրան կապում են հարաբերությունները գրող Ջեկի եւ «վատ տղա» Ֆրենկի հետ:
Շեյլին Վուդլիի հետ միասին կինոնկարում նկարահանվել են Սեբաստիան Սթենը («Տոնյան բոլորի դեմ», «Առաջին վրիժառուն») եւ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Ջեյմի Դոռնանը:
Մելոդրամայի պրեմիերան կայացել Է անցյալ տարվա սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: