Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիարը կդառնա Chanel №5-ի նոր օծանելիքի գովազդային արշավի դեմքը: Մարիոնը կարիերայի հենց սկզբից եղել է նորաձևության տան մերձավոր ընկերը. նա հաճախ է հայտնվել Chanel-ի զգեստներով կարմիր գորգի վրա:
Մարիոնը ֆրանսիական բնական գեղեցկության և եզակիության իրական մարմնավորում է: Բրենդի ներկայացուցիչներն անկեղծորեն հույս ունեն, որ դերասանուհին իր էլեգանտությունը կհաղորդի Chanel №5-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը