Եղանակը փոփոխվում է, քամին և ցածր ջերմաստիճանը վնասում են շուրթերը: Սակայն ոչ միայն քամու և ցածր ջերմաստիճանի պատճառով են շուրթերը ճաքճքում, այլև տարբեր դեղահաբերի, ջրազրկման, և այլն: Այնուամենայնիվ, երբ շուրթերը ճաքճքում են, անմիջապես փորձում ենք գտնել մի միջոց, որը դրական ազդեցություն կունենա շուրթերի վրա:
healthyfoodstar.com-ը ներկայացնում է մի միջոց, որով կարող եք վերականգնել շուրթերի նախկին տեսքը: Քնելուց առաջ՝ ատամները լվանալիս, խոզանակի միջոցով նուրբ, շրջանաձև շարժումներով մերսեք նաև շուրթերը: Խոզանակը պետք է փափուկ լինի: Սա արվում է չորացած մաշկը հեռացնելու համար:
Այս գործողությունը կատարելուց հետո շուրթերին մեղր քսեք և թողեք մոտավորապես 10 րոպե: Ապա լվացեք գոլ ջրով և շուրթերին D վիտամին պարունակող բալզամ քսեք: Նշի և ժոժոբայի յուղ պարունակող բալզամները նույնպես օգտակար են:
Այս գործողությունը պետք է կատարել գիշերը, քանի որ այս ժամանակ է մաշկը առավելագույնս վերականգնվում: Տարիքի հետ շուրթերը բարակում են և ավելի խոցելի դառնում արտաքին ազդակների հանդեպ: Սակայն, եթե խնամեք շուրթերը, դրանք միշտ գեղեցիկ և առողջ տեսք կունենան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը