Հղիության համար որոշ վտանգներ ակնհայտ են, օրինակ՝ ծխելը և ալկոհոլը: Բայց ի՞նչ կարելի է ասել մազերը ներկելու մասին: Կարո՞ղ է քիմիական ներկն ազդել երեխայի զարգացման վրա և վատթարացնել հղի կնոջ առողջական վիճակը: Cosmos.ru-ն պատմում է, թե ինչպես կարելի է նվազեցնել վնասակար հետևանքները:
Մասնագետները կարծում են, որ պետք է հրաժարվել էժան և շատ վնասակար ներկերից: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ վախենալու բան չկա: Որոշ բժիշկներ էլ խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ հղիության ընթացքում մազերի ներկումից: Բայց բժիշկների մեծամասնությունը վստահ է, որ, եթե դուք ագրեսիվ ներկը փոխարինեք բնականով և ներկեք վարսերը 1-ին եռամսյակից հետո, ամեն ինչ լավ կլինի:
Բժիշկների ամենատարածված խորհուրդը՝ սպասեք մինչև երկրորդ եռամսյակ, եթե ցանկանում եք փոխել ձեր մազերի գույնը հղիության ընթացքում: Կա մեկ պատճառ. առաջին եռամսյակը երեխայի զարգացման առանցքային ժամանակահատվածն է: Երկրորդ եռամսյակի ընթացքում բազային օրգաններն ու մկաններն արդեն բավականաչափ զարգացել են: Այսպիսով, գրեթե չկա ռիսկ, որ մազի գույնի փոփոխությունը կարող է ինչ-որ կերպ ազդել ապագա երեխայի առողջության վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը