Չինացի հետազոտողները նոր տիպի կորոնավիրուսի երկու ենթատիպ են հայտնաբերել, որոնցից մեկն ավելի վարակիչ Է մյուսից: Այդ մասին գրել Է «Բեյցզին ժիբաո» թերթը՝ վրայակոչելով Չինաստանի Գիտությունների ակադեմիան:
Հետազոտողներն ուսումնասիրել են նոր տիպի կորոնավիրուսի 103 նմուշ եւ հայտնաբերել, որ վերջին ժամանակներս դրանում հայտնվել են արդեն 149 մուտացիաներ: Նաեւ վիրուսը զարգացել Է՝ վերածվելով երկու ենթատիպի՝ տիպ S եւ L: Այդ ենթատիպերը գիտնականները գտել են 101 նմուշի մեջ, դրանց 30 տոկոսը վերաբերում Է S տիպին, 70 տոկոսը՝ L տիպին: Մասնագետները նշում են, որ երկրորդն ավելի վարակիչ Է, քան առաջինը: S տիպի կորոնավիրուսն ավելի մեծ չափով Է համապատասխանում չղջիկների մոտ հայտնաբերված վիրուսին: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ տիպն իրենից ներկայացնում Է կորոնավիրուսի ավելի «հին» տարբերակը: L տիպը տարածված Էր Ուհանում կորոնավիրուսի բռնկման վաղ փուլում, բայց հունվարի առաջին շաբաթվանից հետո այն սկսել Է հանդիպել շատ ավելի հազվադեպ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: