
Ճապոնիայի «Էնջես»(AnGes) դեղագործական ընկերությունը հայտարարել Է Օսակա քաղաքի համալսարանի հետ COVID-19 նոր կորոնավիրուսի դեմ ԴՆԹ-պատվաստանյութի համատեղ մշակման մասին:
«Էնջես» ընկերությունը մասնագիտացած Է HGF ԴՆԹ-պլազմիդի՝ արտաքրոմոսոմային ինքնավերարտադրվող գենետիկական տարրի մշակման բնագավառում, եւ այդ տեխնոլոգիայի միջոցով պատվաստանյութ Է ստեղծվելու կորոնավիրուսի դեմ:
Ընկերության մամուլի տեղեկագրի համաձայն՝ այդ պատվաստանյութը կարելի Է ստանալ ավելի կարճ ժամկետում այն պատվաստանյութի համեմատությամբ, որն ստեղծվում Է վիրուսային սպիտակուցից՝ առանց վտանգավոր ախտածինների օգտագործման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: