Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ K2-18b մոլորակի վրա, որը գտնվում է արևային համակարգից դուրս և Երկրից 124 լուսային տարի հեռավորության վրա, երկրային կյանքի գոյության համար կարող են լինել բոլոր պայմանները, գրում է Astrophysical Journal Letters ամսագիրը:
Բրիտանացի աստղաֆիզիկոսները վստահ են, որ K2-18b-ն ունի ինչպես հեղուկ ջուր, այնպես էլ կյանքի համար հարմար ջերմաստիճան:
Էկոմոլորակն ունի 2.6 անգամ ավելի մեծ շառավիղ և 8.6 անգամ ավելի մեծ զանգված, քան Երկիր մոլորակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը