Խորվաթիայի երկնքում մեծ երկնաքար է պայթել: Համացանցում հայտնվել է ականատեսների նկարահանած տեսանյութը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում: Տեղի բնակիչները հայտնում են բարձր պայթյունի և երկնքում պայծառ կայծակի մասին:
Հաղորդվում է, որ երկնաքարն այրվել է մոտ 30 կմ բարձրության վրա, բայց դրա մի մասը կարող է ընկնել Երկրի վրա: Տիեզերական մարմնի տվյալները կուսումնասիրվեն Խորվաթիայի և Սլովենիայի սեյսմոլոգիական կայաններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը