Նորավանքի «Հայր Աստվածը» բացառություն չէ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նորավանքի «Հայր Աստվածը» բացառություն չէ

Մինչև վերջերս Նորավանքի գավթի Հայր Աստծո պատկերաքանդակը եզակի էր համարվում, բայց պարզվում է նման հորինվածով քանդակ կա նաև 1321 թ. կառուցված Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթի տակ։ Երկու կողքերի փակագրությունն է՝ «Տ(է)ր Ա(ստուա)ծ»։ Առաջին անգամ հրատարակվել է հայերենով ու անգլերենով լույս տեսած՝ Մոմիկին նվիրված իմ գրքում (Կ. Մաթևոսյան, Մոմիկ, Երևան, 2010, էջ 45)։

Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից: