Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ են թեսթավորում
Advertisement 1000 x 90

Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ են թեսթավորում

Գիտնականները գրիպի դեմ փորձնական ունիվերսալ պատվաստանյութ են թեսթավորում։ Մարդկանց ոչ մեծ խմբի վրա փորձերում պատվաստանյութն արդեն ի ցույց է դրել իր անվտանգությունը։ Այն մասնակիցներին գրիպի վիրուսի լայն տեսականու դեմ հակամարմիններ է տվել ոչ պակաս, քան կես տարվա համար։ Այդ հետաքննության արդյունքները գիտնականները հրապարակել են Annals of Internal Medicine-ում։

Գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելը շատ բարդ է, քանի որ գրիպի վիրուսն արագ մուտացիայի է ենթարկվում։ Հենց այդ պատճառով ամեն տարի նոր պատվաստման կարիք կլինի։ Այն մասին, թե որ շտամերի դեմ այն պետք է աշխատի հաջորդ տարի, սովորաբար հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ցավոք, այդ կանխատեսումները ոչ միշտ են լիարժեք ստույգ։ Բացի այդ, արտադրողների համար դժվար է հասցնել մինչեւ սեզոնի սկսվելը արագ անհրաժեշտ պատվաստանյութը պատրաստել։

Փորձնական FLU-v-ն սինթետիկ պատվաստանյութ է, որը ամենամյա ճշգրտում չի պահանջում եւ կարող է ամեն տարի արդյունավետ լինել։ Փորձերի ժամանակ այն հետազոտությունների մասնակիցներին առնվազն կես տարով լավ իմունիտետ է տվել գրիպի А եւ В տիպի վիրուսների համար։ Այս ուսումնասիրություններում գիտնականները որոշել են գրիպի վիրուսի դեմ իմունիտետի միայն լաբորատոր ցուցանիշները։ Կկարողանա արդյոք պատվաստումը պաշտպանել հենց հիվանդությունից, հայտնի կդառնա հետազոտության հաջորդ փուլից հետո։

news.am