Գիտնականները բացահայտել են, որ թունավոր երկգույն պելամիդան (Pelamis platura) ընդունակ է կատարելու շուրջերկրյա ճանապարհորդություն: Ալիքների վրա լողալով՝ 10 տարում նա կարող է անցնել մինչև 30 հազար կմ: Այդ մասին հոդվածը հրապարակված է National Geographic պարբերականում:
Օձի կշիռը 100-200 գրամ է, սակայն լողալու հեռավորությամբ նա կարող է համեմատվել կետի հետ: Երկգույն պելամիդան օդ է շնչում, սակայն կարող է ջրի տակ գտնվել 3 ժամ: Նա երբեք չի սողում հողի վրա, սակայն կարող է առանց ջրի մնալ մի քանի ամիս, իսկ նրա թույնը մարդ է սպանում: