#կարդա_Ազգայինի_հետ
#ինչ_կարդալ_այսօր
#մնա_տանը_գիրք_կարդա
✔️«Վարժվելու ամենաարագ միջոցն ուրիշներին սովորեցնելն է»,- ճապոնացի նշանավոր գրող, ճապոնական գրական ավանգարդի հիմնադիր Կոբո Աբեի արտակարգ-անսովոր իրավիճակում հայտնված հերոսն է հավաստիացնում («Ավազուտների կինը»):
Այսօր բոլորս հարկադրված հայտնվել ենք անսովոր մի իրավիճակում, որին համակերպվելով հանդերձ՝ կյանքը լցնելու, հետաքրքրացնելու ելքեր ենք փնտրում: «Ամենից գարշելին մտածելն է, թե ի՞նչ կլինի, եթե կյանքը հենց այսպես էլ անցնելու է գնա: Մի՞թե սա է կյանքը… Այդ բանը ոչ ոք չգիտե… Էհ, ավելի լավ է մինչև կոկորդդ խրված լինես աշխատանքիդ մեջ և չմտածես այս ամենի մասին»,- փորձում է դրության տերը դառնալ Աբեի վեպի հերոսը։ Մենք էլ, վստահելով նրա փորձառությանը, #աշխատենք_տնից, #ինքնակրթվենք, #փորձի_փոխանակում անենք: Իսկ #ինքնամեկուսացում՛ը հետաքրքիր դարձնելու լավագույն միջոցն, իհարկե, #ընթերցանություն՛ն է:
??Ազգային գրադարանի կինոսեր ընթերցողները, գրադարանի կազմակերպած կինոդիտումների՝ «Գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ» շարքում, արդեն դիտել են ճապոնացի ռեժիսոր Հիրոսի Տեսիգահարայի «Ավազուտների կինը» ֆիլմը (Ճապոնիա, 1964)՝ գրող, Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանի և կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի ներկայացմամբ (ի դեպ, մեր ԳՐՔԱՍԵՐԻ ԿԻՆՈԱԿՈՒՄԲ-ում կառաջարկենք նաև #առցանց_կինոդիտումներ)
➡️tooyn.am/az0l
?Այժմ առաջարկում ենք ընթերցել ճապոնացի մեծ գրողի «Ավազուտների կինը» վիպակը՝ «Երեք վեպ» ժողովածուից: Մեր առցանց շտեմարանում թվայնացված է ամբողջ գիրքը («Ավազուտների կինը» վեպից բացի կարող եք կարդալ նաև մյուս գործերը՝ «Այրված քարտեզը» և «Ուրիշի դեմքը»):
➡️tooyn.am/Yynd
(http://tert.nla.am/…/HAY%20…/Ardy/1981-2000/koboabe_1983.pdf)
#Ազգային_գրադարանն_առաջարկում_է
#կարդանք_և_քննարկենք
#առցանց_ընթերցանություն
#Ազգայինի_առցանց_շտեմարանները