Եթե ձեզ երբևէ բռնացնեն նվաստացուցիչ գործով զբաղվելիս, ասեք, որ գրազ եք տարվել:
Որպեսզի տնից դուրս գալիս որևէ իր չմոռանաք, դրեք այն կոշիկի մեջ: Անսովոր է, բայց գործող է:
Մարդու հետ ծանոթանալիս մտքում կրկնեք նրա անունը, այդպես դուք կնվազեցնեք այն մոռանալու հավանականությունը: Եվ ստիպված չեք լինի հաջորդ անգամ ձեզ տանջել՝ հիշելու համար նրա անունը:
Էլ. փոստով նամակ գրելիս «Ում»/«Кому» բաժինը դատարկ թողեք մինչև վերջին պահը: Այդպես կխուսափեք հանկարծակի նամակն ուղարկելուց:
Ականջակալներից մեկի վրա նշան արեք, որպեսզի երբեք չշփոթեք աջն ու ձախը:
Դեմքի արտահայտությունը, պարզվում է, կարող է ոչ միայն լինել զգացմունքի հետևանք, այլև առաջացնել այդ զգացմունքները: Այնպես որ, եթե ուզում եք երջանիկ լինել, հաճախ ու լայն ժպտացեք:
Ձեր խոսքում կամ նամակներում աշխատեք չգործածել «կարծում եմ» կամ «ինձ թվում է» արտահայտությունները: Դրանք ձեր խոսքին անվստահություն են հաղորդում:
Եթե մեզ հաջողվի ստիպել մեզ՝ իրոք ուրախանալ ինչ-որ մեկին հանդիպելիս, ապա հաջորդ հանդիպման ընթացքում այդ մարդն ինքն ուրախ կլինի մեզ տեսնել:
Մարդիկ հակված են համաձայնել փոքր ծառայություններ մատուցել միայն այն բանից հետո, երբ մերժում են ավելի մեծ բաներում:
Ոչ քիչ ինֆորմացիա կարելի է ստանալ՝ ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե, օրինակ՝ նրա կոշիկները սկսում են թեքվել մեզ հակառակ ուղղությամբ, դա սովորաբար նշանակում է, որ նա ուզում է արագ ավարտել խոսակցությունը:
Թարգմանությունը՝ 168.am-ի