Այսօրվանից սկսում եմ Գրքաբուժություն (բիբլիոթերապիա) շարքը, որի շրջանակներում կներկայացնեմ այս օրերի զգացողություններին համահունչ գրքեր։
Թողարկում 1. Կյանքի իմաստ
Վիկտոր Ֆրանկլ, «Կյանքին ասել՝ այո» (տվյալ դեպքում կյանքին)։
20-րդ դարի հոգեբան Ֆրանկլի գիրքը համակենտրոնացման ճամբարում նրա անցկացրած ժամանակի մասին է։ Գրքում Ֆրանկլը նշում է, որ բազմաթիվ առողջ, երիտասարդ մարդիկ չդիմացան համակենտրոնացման ճամբարի պայմաններին՝ հյուծվեցին, ինքնասպան եղան։ Բայց շատ մարդիկ, ովքեր արտաքուստ վտիտ էին, տարեց, կարողացան դիմանալ։ Տարբերությունը, ըստ Ֆրանկլի, այն էր, որ տոկուն մարդիկ ունեին կյանքի իմաստ՝ մի մեծ գաղափար, մի կարևոր մարդ, հանուն որի ուզում էին ապրել, կենդանի մնալ։ Մտածեք ձեր կյանքի իմաստի մասին և կլինեք ավելի տոկուն։
Սերոբ Խաչատրյանի էջից: