«Քեն Քիզի «Թռիչք կկվաբնի վրայով», ԱՆՏԱՐԵՍ,
Զավեն Բոյաջյանի աննման թարգմանությամբ
«Լուսամուտից նայեցի ու տեսա առաջին անգամ, որ հիվանդանոցը քաղաքից հեռու է։ Լուսինը կախ էր ընկել երկնքից արոտատեղի վրա. երեսը ճանկռտված էր ու քերծված, նոր էր դուրս պրծել հորիզոնին երեւացող գաճաճ կաղնիների ու մաթուզենիների թավուտից։ Լուսնին մոտ աստղերը գունատ էին. ինչքան դենը էդ հսկայի գծած լուսածրից, էնքան վառ էին ու համարձակ։ Միտս եկավ, թե ոնց ճիշտ նույն բանը նկատեցի, երբ հորս ու հորեղբայրներիս հետ որսի էի գնացել ու տատիս ձեռահյուս ծածկոցներով փաթաթված պառկել, իսկ քիչ էն կողմ տղամարդիկ, խարույկի շուրջը պպզած, կակտուսի գինու լիտրանոց փարչն էին սուսուփուս իրար փոխանցում։ Ես աչքս գցել էի վերեւ՝ օրեգոնյան տափաստանի մեծ լուսնին, որն ամոթով էր թողել շրջակա բոլոր աստղերին։ Զարթուն հետեւում էի, որ տեսնեմ, թե լուսինը չի՞ աղոտանա, կամ աստղերը չե՞ն պայծառանա, մինչեւ թշերիս ցող սկսեց նստել, ես էլ ծածկոցը ճարահատ գլխիս քաշեցի»։
Հ.Գ. Հատվածը 17-րդ գլխից է։ Ինչու եմ ընդգծում։ Որովհետեւ պարբերաբար հետ եմ գալիս ու էս գլուխը կարդում։ Մի բան կա էստեղ լուսնի պես ձգող։ Ավելի ճիշտ՝ ինչ որ կա էս վեպում, էս գլխում է սկսվում ու ավարտվում։ Եսիմ, նման մի բան։ճ
Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից: