Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս-թ ապրիլի 5-ը
»: