Վերջին շրջանում մարդիկ հաճախ են բանավիճում այս թեմայով: Շատերի խոստովանությամբ՝ ՏԱՆԻՑ ձևն ազդում է իրենց նյարդային համակարգի վրա: ![]()
Պարզաբանեմ: ՏՈՒՆ և ՇՈՒՆ բառերը միանման են հոլովվում՝ տուն(ը)-տան-տանը-տնից-տնով և շուն(ը)-շան-շանը-շնից-շնով:
Հանգի՜ստ, սա դեռ վերջը չէ: ![]()
ՏՆԻՑ և ՇՆԻՑ ձևերին զուգահեռ լեզվում կան (այս կամ այն չափով) նաև ՏԱՆԻՑ և ՇԱՆԻՑ ձևերը: ՏԱՆԻՑ ձևը վերջերս հաճախ է երևում տարատեսակ հաղորդագրություններում, իսկ ՇԱՆԻՑ ձևը, թեպետ հազվադեպ, պատահում է անգամ դասականների գործերում, նույնիսկ ականջ է սղոցում:
Նյարդայնանալ պետք չէ. տարբերակային ձևեր են: Կարող ենք, իհարկե, այս ձևերի մրցակցությունն ավարտված համարել և արձանագրել, որ ՏՆԻՑ և ՇՆԻՑ ձևերը հաղթել են:
Սակայն ՏԱՆԻՑ-ը դեռ սխալ չի համարվում:
Հանդուրժողականության կոչ եմ անում ՏՆԻՑ: ![]()
Մի ՏՆԻՑ չենք, մի հալի ենք:
Հ.Գ.
Մի ՏՆԻՑ երկու աղջիկ չեն ուզի: ![]()
ՇՆԻՑ մազ պոկելն էլ օգուտ է: ![]()
#Մնա_տանը





