Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան հրապարակումներից.
Վահան Իշխանյան.
«Փոխկապակցված անձինք» արտահայտությունը, որ հայկական միջավայրում իմքայլականները օգտագործում են մեկ կոռուպցիայի և մեկ էլ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, Ջենիֆեր Իգանի «Ժամանակը ծիծաղում է վերջում» վեպում այլ իմաստ ունի. յուրաքանչյուր գլուխ ինքնուրույն պատմվածք է, որը փոխկապացված է մյուս գլուխներին, յուրաքանչյուր գլուխ մի հերոսի պատմություն է, որը փոխկապացված է մյուսի պատմությանը, փոխկապակցված անձինք, որոնք կապված են միմյանց զգացմունքներով, սիրային, ընկերային, ազգակցական թելերով, որոնց միահյուսմամբ էլ ստեղծվում է ամերիկյան հումանիտար մտավորականների և երաժշտական աշխարհի շուրջ հասարակության այս պատկերը։