Ինչպես խնամել մազերը գարնանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես խնամել մազերը գարնանը

Խորհուրդ 1. Ընտրել համապատասխան շամպուն եւ կոնդիցիոներ

«Գարնանային» շամպունը պետք է պարունակի Е, С (արդյունավետորեն սնուցող) եւ В վիտամիններ: Մազերի չորությունը վերացնելու համար ընտրեք կոլագենով եւ էլաստինով շամպուններ: Շամպունի հետ պետք է վերցնել բալզամ եւ կոնդիցիոներ, իսկ ավելի լավ է՝ երկուսն էլ: Դրանց բաղադրության մեջ պետք է մտնեն տարբեր միներալներ, ջրիմուռ եւ այլն: Վերը թվարկված բոլորը եւ վիտամին Е-ն կնպաստեն մազերի խոնավացմանը:

Խորհուրդ 2. Մի չարաշահեք մարզերի հաճախակի լվացումն ու հարդարումը

Մազերի հաճախակի լվացումն ու ֆենով հարդարումը  հանգեցնում են մազերի չորության: Եթե դու ընդհանրապես չես կարող առանց ֆենի, ապա հարդարման համար պետք է օգտագործել А եւ В վիտամիններով հագեցած միջոց, որը կկանխի խոնավության կորուստը: Այդպիսի միջոցները նաեւ մազերը պաշտպանում են կոտրվելուց եւ խամրածությունից:

Խորհուրդ 3. ճիշտ սանր ընտրեք

Որոշ սանրեր կարող են վնասել գլխամաշկը, ինչպես նաեւ նպաստել թեփի ի հայտ գալուն: Սանրի վատ ատամները ջարդում են ձեր մազերը եւ անգամ արմատից հանում: Ամենաանվտանգը որակյալ մերսող սանրերն են: Դրանք էժան չեն, բայց քո մազերն ավելի կարեւոր են:

Խորհուրդ 4. Գլխի մերսում

Հարկավոր է պարբերաբար գլխամաշկի մերսում անել. դա լավացնում է արյան շրջանառությունը եւ մեծացնում մազերի սնուցումը: Կարելի է դա անել գլուխը լվանալիս, կարելի է նաեւ՝ ցանկացած հարմար պահի:

Խորհուրդ 5. Պահպանել ճիշտ սննդակարգը

Մազերի առողջության վրա ազդում է այն, թե ինչ եւ ինչքան ես խմում: Օրվա մեջ պետք է առնվազն 1.5-2 լիտր ջուր խմել: Թեյը, սուրճը եւ այլ հեղուկները ջրին չեն կարող փոխարինել: Նույն սուրճը օրգանիզմում չորացնում է ջուրը, ուստի ավելի լավ է սուրճից հետո էլ մեկ բաժակ ջուր խմել:

Խորհուրդ 6. Օգտագործեք սննդարար նյութերով սնունդ

Դա նշանակում է օգտագործել մրգեր եւ բանջարեղեն, բայց քանի դեռ նրանք շատ չեն, կարելի է փոխարինել այլ մթերքներով: Օրինակ՝ դարչնագույն բրինձ, յուղոտ ձուկ եւ այլն:

Խորհուրդ 7. Օգտագործել մազերի դիմակներ

Դիմակները, քսուքները, լոյսոնները պետք է քո մազերի մշտական ուղեկիցը լինեն ձմռան եւ գարնան ընթացքում: Դրանք կարելի է օգտագործել շաբաթական 1-2 անգամ: Ամռանը կարելի է ավելի քիչ:

Գեղեցիկ մազերը կնոջ խնամվածության, տարիքի եւ առողջության կարեւոր ցուցանիշ են: Եթե հետեւեք այս խորհուրդներին, ապա անգամ ձմռան ցուրտ եղանակից հետո ձեր մազերը հրաշալի տեսք կունենան:

news.am