ՄԻԱՎ-ի բուժման դեղամիջոցը փորձարկել են կորոնավիրուսի դեմ․ bioRxiv
Advertisement 1000 x 90

ՄԻԱՎ-ի բուժման դեղամիջոցը փորձարկել են կորոնավիրուսի դեմ․ bioRxiv

Ճապոնացի մասնագետները ՄԻԱՎ-ի բուժման համար հայտնի դեղամիջոցը փորձարկել են կորոնավիրուսի դեմ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv կենսաբժշկական հարթակում։

Ի սկզբանե գիտնականները COVID-19 հարուցող SARS-CoV-2 վիրուսային մասնիկների վրա փորձարկել են 9 տարբեր հակավիրուսային դեղամիջոցներ։ Պարզվել է, որ նրանցից մեկը՝ ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող նելֆինավիր դեղամիջոցը զգալիորեն դանդաղեցնում է կորոնավիրուսի զարգացումը։ Հետազոտողները նկատել են, որ այդ դեղամիջոցի նույնիսկ փոքր չափաբաժինը արդյունավետորեն կանգնեցնում է վիրուսի բազմացումը։

Հետազոտության հեղինակներն առաջարկում են նելֆինավիրն ընդգրկել կորոնավիրուսի դեմ օգտագործվող դեղամիջոցների ցանկում։

Գիտանականների կարծիքով, կորոնավիրուսը բուժող փորձարկված դեղամիջոցի բացակայության պայմաններում ներկայումս անհրաժեշտ է շտապ փորձարկել արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցներ։

med.news.am