Նոր կորոնավորուսը չափազանց կենսունակ է․ 1 ժամ 60 աստիճան ջերմության պայմաններում անցկացնելուց հետո այն ունակ էր բազմանալու
Advertisement 1000 x 90

Նոր կորոնավորուսը չափազանց կենսունակ է․ 1 ժամ 60 աստիճան ջերմության պայմաններում անցկացնելուց հետո այն ունակ էր բազմանալու

Նոր կորոնավորուսը շատ ավելի կենսունակ է, քան համարվում էր նախկինում: Պարզելու համար, թե որ ջերմաստիճանի դեպքում է վիրուսը ոչնչանում, Ֆրանսիայում Էքս Մարսել համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքները հրապարակվել են bioRxiv պորտալում:

Գիտափորձի ընթացքում կորոնավիրուսի շտամը տեղադրել են ստերիլ սրվակի ը կենսանյութ պարունակող սրվակի մեջ, որից հետո մեկ ժամի ընթացքում երկու նմուշները տաքացրել են մինչը 60 աստիճան ըստ Ցելսիուսի: Պարզվել է, որ մեկ ժամ տաքանալուց հետո ոչ ստերիլ տարբերակում գտնվող վիրուսն ունակ էր բազմանալու: Իսկ այն ամբողջովին ապաակտիվացնել հնարավոր եղավ միայն 92 աստիճանում տաքացնելուց հետո 15 րոպեի ընթացքում:

Գիտնականները նշում են, որ լաբորատորիաների մեծամասնությունում ախտահանումը կատարվում է նյութերը 1 ժամում մինչը 60 աստիճան տաքացնելու պայմաններում: Սակայն, ինչպես պարզվել է, վիրուսի բարձր պարունակությամբ նմուշները տաքացնելու համար այդ ջերմաստիճանը բավարար չէ: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց տվյալները կօգնեն ընտրել կորոնավիրուսն ապաակտիվացնելու առավել համապատասխան միջոցը բժշկական պարագաներն ախտահանելու դեպքում:

med.news.am