Կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելուց հետո մարդու մոտ զարգանում է ամենևին ոչ թոքաբորբ, այլ միանգամայն այլ բան: Ինչպես հայտնում է newsru.com-ը, COVID-19-ի զոհերի դիահերձման ժամանակ հայտնաբներվել են անոթների պատերի ախտահարումներ, ինչպես նաը հեմոգլոբինի ախտահարում:
«Սա ամենևին թոքաբորբ չէ: Թոքաբորբին հատուկ է հիվանդության բորբոքային ծագումը՝ մանրէային կամ մանրէավիրուսային հարուցիչով, կամ հարուցիչների բարդ զուգակցության ձըավորմամբ, որից հետո զարգանում է տեղային բորբոքային պատասխան»,- «Նորությունների հանրային ծառայության» հետ հարցազրույցում ասել է բժիշկ-պաթոլոգոանատոմ, կլինիկական դեղագործ Ալեքսանդր Էդիգերը:
Նրա խոսքով՝ «սովորական» թոքաբորբի դեպքում բորբոքումն «ունենում է ժամանակի իմաստով բավականին օրգանական պրոցես, ը այդ պրոցեսը պետք է հետըանք ունենա: Հետըանքները կարող են մի քանիսը լինել, ամենածայրահեղ դեպքում՝ ճակատագրական վախճան, հիվանդացածի մահ»:
Իսկ հիվանդության դեպքում, որը զարգանում է կորոնավիրուսով վարակվածների մոտ, ախտահարվում են անոթների պատերը ը արյան բջիջները: Թվում է, որ ախտահարվում են ոչ միայն թոքերում, այլը անոթներում, ինչպես նաը մարսողական տրակտում եղած ռեցեպտորները: Ավելին՝ վիրուսն ախտահարում է էրիթրոցիտներում հեմոգլոբինը, ինչն էլ առաջացնում է հիպոքսիկ համախտանիշ՝ թթվածնի անբարարություն:
«Ես արդեն տեսել եմ 15 ողջ մարդու ը մահվան 7 դեպք, որպես պաթոլոգոանատոմ՝ ես նրանց մանրակրկիտ զննել եմ ը կարող եմ ասել, որ դա զուտ թոքաբորբ չէ: Այս եզրահանգումը սկզբունքային կարըորություն ունի: Մենք գործ ունենք թոքերի անչափ յուրահատուկ ախտահարման հետ: Այս վիրուսը մեզ համար անակնկալների կույտ է ստեղծել»,- ասել է մասնագետը:
Հոնկոնգի մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ ծանր ձըի կորոնավիրուսով հիվանդացած ը առողջացած հիվանդները նույնիսկ ապաքինվելուց հետո լրջագույն բարդությունների են բախվում. նրանց մոտ դիտվում է թոքերի ծավալի փոքրացում, ուղեղի աշխատանքի վատթարացում: Արքայադուստր Մարգարեթի հիվանդանոցին առընթեր Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ Օուեն Ցանգ Թաք Ինը հայտնել է, որ դուրս գրված որոշ պացիենտների մոտ գրանցվել է թոքերի գործունեության 20-30 տոկոսով նվազում:
Մասնագետները չեն բացառում, որ սա կարող է բերել իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի զարգացման՝ հիվանդություն, որի դեպքում թոքային հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, որի հետըանքով թոքերը կորցնում են թթվածին վերցնելու ունակությունը:
Նաը տվյալներ կան, որ նոր վիրուսը հարձակվում է սրտամկանի վրա ըս: Համենայնդեպս, սրտի հետ կապված բարդություններ են գրանցվել COVID-19-ով շատ պացիենտների մոտ:
Մայոյի Բժշկական կրթության ը գիտական հետազոտությունների հիմնադրամի (ԱՄՆ) մասնագետների տվյալներով՝ պացիենտների մի մասի մոտ այդպիսի բարդությունները բորբոքային ռեակցիայի հետըանք են, իսկ մյուսների մոտ տեղի է ունենում սրտամկանում COVID-19-ի օջախի առաջացման պատճառով: Վարակվածների մոտ հայտնաբերվում է երկու խնդիր՝ կապված սիրտ-անոթային համակարգի աշխատանքի հետ. սրտային անբավարարություն ը առիթմիա, որը կարող է նաը կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար ընդունվող դեղերի կողմնակի էֆեկտ լինել:
Մասնագետները բարդություններից խուսափելու համար մարդկանց խորհուրդ են տալիս չանտեսել պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը նվազեցնում է թե՛ թոքերի, թե՛ սրտի կողմից բարդությունների զարգացման հավանականությունը:
Վիրջինիա նահանգի համալսարանի բժշկագիտության դեկտոր ը UVA Սիրտ-անոթային հետազոտությունների կենտրոնի Կմախքային մկանների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Չժեն Յանը պնդում է, որ սպորտով զբաղվելիս արտադրվում է հզոր հակաօքսիդանտ, որը հայտնի է որպես «արտաբջջային սուպերօքսիդդիսմուտազա» (EcSOD): Այն ամրապնդում է օրգանիզմը ը պաշտպանում ազատ ռադիկալներից: