Կիլիկիայի Հաճն քաղաքից էին մեծ գիտնականի նախնիները: Փրկվելով կոտորածներից նրանք մնացել էին ֆրանսիացի միսիոներների որբանոցում:
ԳԱԱ -ի ակադեմիկոս Պարիս Հերունին հայտնի է բազմաթիվ գիտական հայտնագործություններով։ Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակն արձանագրված է որպես գիտական հայտնագործություն։
Գիտական լուրջ հայտնագործություններով է հայտնի նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը , միջազգային 7 արտոնագրերով է պաշտպանված «Արև» նախագիծը։
Գիտնականները նրան համարել են «հզոր հրասայլ» որը կարողանում էր անշեղորեն հասնել մեծ նպատակի։
Ամբողջությամբ՝ armradio.am