«Կեղտից չի կարելի պահանջել, որ այն դադարի կեղտ լինելուց». Անտոն Չեխովի հանճարեղ մտքերը
Advertisement 1000 x 90

«Կեղտից չի կարելի պահանջել, որ այն դադարի կեղտ լինելուց». Անտոն Չեխովի հանճարեղ մտքերը

Լավ դաստիարակությունը այն չէ, որ ուտելիս ապուրը չես թափում, այլ այն, որ չես նկատում, թե ինչպես այն կողքինդ թափեց:

Որքան հաճելի է տանը լինել անձրևի ժամանակ, հատկապես, երբ գիտես, որ տանը ձանձրացնող որևէ մեկը չկա:

Հարցը ոչ հոռետեսության, ոչ էլ լավատեսության մեջ է, այլ նրանում, որ մարդկանց 99 տոկոսը անխելք է:

Եթե մարդը ոչ խմում է, ոչ էլ ծխում, ակամա մտածում ես՝ միգուցե սրիկա է:

Եթե կինդ դավաճանել է, ուրախացիր, որ քեզ է դավաճանել, այլ ոչ թե հայրենիքիդ:

Համալսարանը զարգացնում է բոլոր ունակությունները, այդ թվում` հիմարությունը:

Մի գովերգված արարածի ես նայում, բոլորը հիանում են, իսկ երբ ներաշխարհն ես զննում, պարզվում է, որ սովորական կոկորդիլոս է:

Եթե չես հասկանում, թե ինչ զգացմունք ունես մարդու հանդեպ, փակիր աչքերդ, երևակայիր, որ նա չկա, ոչ մի տեղ: Չի էլ լինի: Այդ ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի:

Հումորով մարդու լրջությունը 100 անգամ լուրջ է լուրջ մարդու լրջությունից:

Կեղտից չի կարելի պահանջել, որ այն դադարի կեղտ լինելուց:

Նորմալ և առողջ են հոտային ընկալումներով մարդիկ:

Երջանկությունը անընդհատ զգալու համար, պետք է՝ գոհանալ ներկայով և մտածել, որ կարող էր ավելի վատ լինել:

Երբ մատդ փուշ է մտնում, ուրախացիր, քանի որ կարող էր աչքդ մտնել:

Հրաշալի օր է: Կամ պետք է թեյ խմել, կամ էլ կախաղան բարձրանալ:

Ամեն ինչ գիտեն և հասկանում են միայն հիմարները և շարլատանները:

Մի ցավը մեղմում է մյուսը: Տրորեք կատվի պոչը, և նա կմոռանա ատամի ցավի մասին:

Տափաստանի հարյուրավոր վերստը այնքան ձանձրալի չէ, որքան մեկը, ով անդադար խոսում է, ստիպելով սպասել, թե երբ վերջապես կհեռանա:

Եթե ուզում ես, որ ժամանակը չհերիքի՝ ոչինչ մի արա:

Որքան բարձր է մարդու բարոյական և մտավոր մակարդակը, այնքան շատ են կյանքում հաճելի պահերը:

Պետք է կաթիլ առ կաթիլ մզել մարդու մեջ նստած ստրուկին:

Ոչ մեկը չի ուզում սիրել մեր մեջ եղած հասարակ մարդուն:

Պետք չէ մարդկանց խանգարել խելագարվել:

Եթե բոլորը պայմանավորվեն և մեկ էլ միանգամից անկեղծանան, ապա ոչ մի բանի էլ չեն հասնի:

Բարի մարդը ամաչում է անգամ շնից:

Ռուսաստանում տաղանդավոր մարդը չի կարող մաքուր լինել:

Անկեղծն է իրավացի:

«Ճանաչիր ինքնդ քեզ»,- ափսոս, որ հնում չեն ասել, թե ինչ մեթոդով դա անել:

fit4brain.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը