«Սկսվել են մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակները». Սթիվեն Հոքինգի կանխատեսումը
Advertisement 1000 x 90

«Սկսվել են մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակները». Սթիվեն Հոքինգի կանխատեսումը

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը The Guardian-ի համար գրած սյունակում գրել է, որ սկսվել են «մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակները»։

Նույնանուն վերնագրով նյութում գիտնականը ուշադրություն է հրավիրել էլիտաների, մասնավորապես քաղաքական գործիչների և գործարարների ու աշխատավոր դասերի միջև խորացող անդունդի վրա։

Մասնավորապես, ֆիզիկոս-տեսաբանը մատնանշում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք ուղղված են արտադրության ռոբոտացմանը, աշխատակիցների թվաքանակի նվազմանը, ուժեղացրել են հասարակությունում առկա անդունդը։

«Գործարանների ավտոմատացումն արդեն սպառնում է ավանդական արտադրությունում աշխատատեղերին, իսկ արհեստական ինտելեկտի վերելքը, հավանաբար, կընդլայնի այդ աշխատանքն ու ավելի կխորացնի միջին դասի քայքայումը։ Կմնան միայն ամենահոգատար (խնամակալներ, սոցաշխատողներ), ստեղծագործական կամ վերահսկիչ ծառայությունները»,- մատնանշում է գիտնականը։

Դա, նրա կարծիքով, կարագացնի ողջ աշխարհում տնտեսական անհավասարությունը։ Համացանցն ու տարբեր հարթակները հնարավոր կդարձնեն իրականությունը։
«Դա անխուսափելի է, դա առաջընթաց է, սակայն դա սոցիալապես ավերիչ է»,- գրել է Հոքինգն իր սյունակում։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն ու Մեծ Բրիտանիայում Brexit-ի քվեարկությունը արդեն նման արդյունքներ արձանագրել են՝ մարդիկ չեն ընդունում ժամանակակից աշխարհի փոփոխությունները։

Միակ հնարավոր լուծումը նա տեսնում է բոլոր երկրների ու հասարակության բոլոր խավերի համատեղ ջանքերի մեջ։

168.am