ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր, ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Ֆահիմ Յունուսը` Covid-19-ի մասին
Մենք Covid-19-ի հետ ապրելու ենք մի քանի ամիսների ընթացքում։ Եկեք դա չժխտենք և խուճապի չմատնվենք։ Եկեք անհարկի չբարդացնենք մեր կյանքը։ Եկեք սովորենք երջանիկ լինել ու ապրել այդ փաստի հետ։
Վարակն ամռան գալստյան հետ չի քչանալու։ Այժմ Բրազիլիայում և Արգենտինայում ամառ է և շոգ, բայց վարակն այնտեղ էլ է արագ տարածվում։
Դուք չեք կարող ոչնչացնել բջիջներ ներթափանցած կորոնավիրուսը։ Խմելով շատ ջուր` դուք պարզապես ավելի հաճախ զուգարան կգնաք։
Ձեռքերը լվանալը և 1.8 մետր միմյանցից հեռավորություն պահելը վարակից պաշտպանվելու լավագույն եղանակներն են։ Եթե տանը կորոնավիրուսով հիվանդ չունեք, իզուր մի ախտահանեք տան մակերեսները։
Բեռները, գազային մղիչները, քարշակները վարակ չեն հարուցում։ Լվացեք ձեռքերն ու ապրեք սովորականի պես։
Կորոնավիրուսը սննդային ինֆեկցիա չէ։Սա գրիպի նման՝ կաթիլի հետ կապված վարակ է։ Սնունդ պատվիրելիս՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ չկա։
Շոգեբաղնիքը չի սպանում բջիջներ ներթափանցած վարակը։
Դուք ձեր հոտառությունը կարող եք կորցնել նաև ալերգիայի կամ այլ վարակների դեպքում։ Դա կորոնավիրուսի համար սպեցիֆիկ սիմպտոմ չէ։
Տուն մտնելուց հետո պետք չէ զգեստափոխվել ու լոգանք ընդունել։ Մաքրությունը լավ բան է, բայց ոչ պարանոյա։
Կորոնավիրուսի վարակն օդում կախված չէ։ Դա կաթիլային վարակ է, որը պահանջում է սերտ շփում։ Մաքուր օդին կարելի է զբոսնել պուրակում` պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Կորոնավիրուսն անցնում է բոլոր մարդկանց, առանց կրոնական կամ ռասայական խտրականության։
Կորոնավիրուսի դեմ բավական է օգտագործել սովորական օճառ։ Պարտադիր չէ հակաբակտերիալ օճառ օգտագործել։ Ամեն դեպքում վարակը բակտերիա չէ։
Կոշիկների միջոցով կորոնավիրուսով վարակվելը նույնն է, ինչ, ասենք, կայծակի հարվածը՝ օրը 2 անգամ։ Կաթիլային վարակներ այդպես չեն տարածվում։
Դուք չեք կարող պաշտպանվել վարակից, եթե խմեք քացախ, ուտեք սումախ, սոդա կամ կոճապղպեղ։
Ձեռնոցներ կրելը վատ գաղափար է։ Վարակը կարող է կուտակվել ձեռնոցի վրա ու հեշտ փոխանցվել դեմքին դիպչելիս։ Ավելի լավ է՝ լվացեք ձեռքերը։
Պատրաստեց 168.am-ը