Moderna Therapeutics դեղագործական ընկերությունը, որը հիմնադրել է հայտնի բիզնեսմեն Նուբար Աֆեյանը, և Lonza Group AG-ն նախատեսում են արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը:
Փորձարարական mRNA-1273 պատվաստանյութը, որը մշակել է Moderna ընկերությունը, վաղ փուլերում փորձարկում է անցնում ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Արտադրողը նախատեսում է երկրորդ փուլի փորձարկումները սկսել երկրորդ եռամսյակում:
Համագործակցության մասին 10-ամյա համաձայնագրին համաaպատասխան՝ ընկերությունները մտադիր են տարեկան արտադրել պատվաստանյութի մինչև միլիարդ դեղաչափ. ակնկալվում է, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակները պատրաստվելու են հուլիսին:
«Կողմերը մտադիր են լրացուցիչ արտադրական լրակազմեր ստեղծել Lonza-ի ձեռնարկություններում, ինչը վերջնարդյունքում թույլ կտա ամբողջ աշխարհում օգտագործելու համար արտադրել mRNA-1273-ի տարեկան 1 միլիարդ դեղաչափին համարժեք նյութեր»,- նշված է ընկերությունների հայտարարության մեջ:
Ապրիլին Moderna-ն ԱՄՆ կառավարական գործակալությունից 483 մլն դոլարի ֆինանսավորում էր ստացել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար: Բազելում բազավորված Lonza դեղագործական, կենսատեխնոլոգիական և սնունդի ընկերությունը ավելի քան 40 հարցում է ստացել կորոնավիրուսի հետ կապված նախագծերի վերաբերյալ: