Խորը կսկիծով տեղեկացա, որ այսօր հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր օրթոպեդ-ինժեներ պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը։
Մարդ, որին ես մաեստրո էի անվանում։
Մարդ, որ մերժեց բազմաթիվ երկրների հրավերները, որպեսզի ծառայի իր հարազատ երկրին։
Հազարավոր ազատամարտիկների և զինվորների ոտքի հանած այս մարդը մեծ ավանդ ունի օրթոպեդիայի ոլորտում։
Մարդ, որի պացիենտները տարիների ընթացքում դարձել են իր ընկերները։
Մարդ, որը կհասներ գիշեր, թե ցերեկ իր պացիետին օգնության։
Մարդ, որից խորհուրդներ էին հարցնում իր արտասահմանցի կոլեգաները։
Լույս իջնի հոգուդ Մուկուչ ջան, մեծատառով մարդ, հարազատ մարդ, մեր ընկեր ջան։
Կորուստ, որը չի լրացվի, չի փոխարինվի, չի մոռացվի։
Արտեմ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից: