COVID-19-ը հաղթահարած գրեթե բոլորի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

COVID-19-ը հաղթահարած գրեթե բոլորի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերել

Գրեթե յուրաքանչյուրի մոտ, ով հաղթահարել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան, կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են մշակվում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հետազոտությունը, որը մյուս գիտնականները դեռեւս չեն գնաահատել:

Հետազոտության տվյալներով՝ նոր կորոնավիրուսի դեմ հակամարմիններն արտադրվում են անկախ տարիքից, սեռից կամ հիվանդության ընթացքի ծանրությունից: Իհարկե, հակամարմինների առկայությունը դեռ չի նշանակում, որ մարդու մոտ այս հիվանդության հանդեպ իմունիտետ է մշակվում, սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հակամարմինները սերտորեն կապված են վիրուսը վնասազերծելու իմունային համակարգի հատկության հետ: Հակամարմինների առկայությունը ստույգ որոշելու համար անհրաժեշտ է նվազագույնը 3 շաբաթ հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց հետո:

Գիտնականների խոսքով՝ COVID-19-ը հաղթահարած մարդիկ կարող են հանգիստ վերադառնալ աշխատանքի: Հակամարմիններ ունեցող մարդիկ կարող են փոխարինել խոցելի մարդկանց՝ հատկապես վարակման բարձր ռիսկով աշխատավայրերում, ինչպիսին են հիվանդանոցները:

Ընդ որում՝ հարկ է նշել, որ առայժմ հայտնի չէ, թե որքան երկար գոյություն ունի վիրուսից պաշտպանությունը:

Հետազոտությանը մասնակցել է Նյու Յորքում եւ նրա արվարձաններում 1343 մարդ: Սա այսօրվա դրությամբ անցկացված ամենախոշոր հետազոտությունն է: Ստացված տվյալները հիմնվում են թեստի վրա, որը նշակել է Սինայ լեռան վրա Իկան Բժշկական դպրոցի մանրէաբան Ֆլորիան Կրամերը, որի սխալը կազմում է 1 տոկոսից քիչ:

med.news.am