
Ավիափոխադրումները դարձել են աշխարհում կորոնավիրուսի տարածման գլխավոր պատճառը։ Նման եզրահանգման են եկել Բրազիլիայի Բաիի նահանգի Դաշնային համալսարանի մի խումբ մասնագետներ։
Գիտնականներն ուսումնասիրել են մի շարք գործոնների ազդեցությունը, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական, կլիմայական և տրանսպորտային։
Փորձագետների կարծիքով՝ միջազգային ավիափոխադրումներն արգելած երկրները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ավելի մեծ հաջողությունների են հասել։
Ուղևորափոխադրումների սահմանափակումն ու սահմանների փակումը կարող են նվազեցնել COVID-19-ի տարածման տեմպերը։
Բացի այդ, գիտնականներն անհրաժեշտ են համարում ավիաթռիչքների ժամանակ թեստավորման և վերահսկողության ընթացակարգի կատարելագործումը: