Գիտնականները կորոնավիրուսից մահվան հավանականությունը գտնելու համար հաշվիչ են ստեղծել
Advertisement 1000 x 90

Գիտնականները կորոնավիրուսից մահվան հավանականությունը գտնելու համար հաշվիչ են ստեղծել

Լեհ գիտնականները ստեղծել են հաշվիչ, որի օգնությամբ կարելի է «հաշվել» COVID-19 կորոնավիրուսի վարակից մահվան ելքի հավանականությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Պոմորյան գիտատեխնոլոգիական պարկի ներկայացուցիչ Մագդալենա Մալարա-Շչվիտոնսկայան նշել է, թե ծրագիրը «հաշվի է առնում մարդու տարիքը և սեռը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների 4 հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը»:

Հաշվիչի փորձարկումը ցույց է տվել, որ 30-ամյա տղամարդկանց և կանանց համար, ովքեր չունեն հարակից հիվանդություններ (սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, քաղցկեղ) կորոնավիրուսից մահվան ռիսկը կազմում է համապատասխանաբար 0,03 և 0,02 տոկոս:

Իսկ ահա 80 տարեկան հիվանդի համար, եթե նա ունի շաքարախտ և քաղցկեղային հիվանդություններ, մահվան ելքի հավանականությունը կազմում է 25,86 տոկոս (եթե տղամարդ է) և 14,03 տոկոս (եթե կին է):

«COVID- ից մահվան ռիսկը շատ հստակ կախված է կենսակերպից և դրա հետ կապված հիվանդություններից: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ առանց որևէ քրոնիկ հիվանդությունների մարդկանց շրջանում մահացությունը կազմում է COVID-19- ից մահվան դեպքերի 1 տոկոսից քիչ մասը»,- նշել է հաշվիչի գլխավոր ստեղծող Պետր Բանդոշը:

med.news.am