Գիտնականները կանխատեսում են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աղետալի բարձրացում
Advertisement 1000 x 90

Գիտնականները կանխատեսում են Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աղետալի բարձրացում

Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի կողմից ղեկավարվող միջազգային խումբը պարզել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումն այս դարում ավելի շատ կլինի, քան նախկինում կարծում էին։ Այս եզրակացությունը հրապարակվել է Climate and Atmospheric Science ամսագրում։ Հրապարակման մեջ ներառվել են ավելի քան հարյուր առաջատար հեղինակների գնահատականները Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման մասին, ինչպես նաև իրականացվել են հազարից ավելի հոդվածների վերլուծություններ այս թեմայի շուրջ:

Ամենավատ և ակնկալվող սցենարի համաձայն՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մինչև 1.3 մետր 21-րդ դարի վերջին, իսկ ևս 200 տարի անց այս ցուցանիշն արդեն կլինի սկզբնականից 5,6 մետր ավելի:

Գիտնականները կարծում են, որ Արկտիկայում և Գրենլանդիայում սառցադաշտերի հալվելու արդյունքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակն զգալիորեն կբարձրանա: Այս գործընթացը դանդաղեցնել հնարավոր է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման միջոցով:

mamul.am