Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիաների միջոցով ստեղծել թեստ, որն ի զորում է կես րոպեում հայտնաբերել կորոնավիրուսի վարակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mehr գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ թեստը երեսուն վայրկյանում կարող է հայտնաբերել վարակն 95% ճշգրտությամբ:
Կորոնավիրուսի նոր թեստը դեռևս լիցենզավորում չի անցել: