Ինչպես պարզվեց, հոտառության կորուստը կորոնավիրուսի վարակման ամենատարածված ախտանիշն է։ Մարդու օրգանիզմում վիրուսը կարող է ուղեկցվել առանց ջերմության, հազի և թոքաբորբի, սակայն գրեթե բոլոր վարակվածները կորցնում են հոտառությունը։
Մկների վրա կատարված փորձերի հիման վրա գիտնականները պարզել են, որ սպիտակուցները, որոնց շնորհիվ կորոնավիրուսը ներթափանցում է օրգանիզմ, արտադրվում են քթի բջիջները։ Տարեցների մոտ այդպիսի սպիտակուցներն ավելի շատ են, քան երիտասարդների։ Սրանով կարելի է բացատրել նաև այն փաստը, որ ծեր պացիենտների մոտ հիվանդության ընթացքն ավելի ծանր է, քան երիտասարդների։
Այսօր գիտնականները զբաղվում են այն բջիջների բացահայտմամբ, որոնք աշխուժացնում են տվյալ սպիտակուցները, այսինքն՝ նպաստում են կորոնավիրուսով վարակվելուն։ Ստացված ուսումնասիրությունները թույլ կտան կորոնավիրուսի դեմ պատվաստայութ ստեղծել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Աշխարհում կորոնավիրուսի 4.3 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է 292 893 մարդ։