COVID-19-ի երկրորդ ալիքը ավելի թեթև կլինի․ մասնագետ
Advertisement 1000 x 90

COVID-19-ի երկրորդ ալիքը ավելի թեթև կլինի․ մասնագետ

Եթե աշնանը COVID-19-ի երկրորդ ալիք լինի, աշխարհը այն շատ ավելի թեթև կտանի, քան առաջինը: Այսպիսի կարծիք է հայտնել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդր Գոգինավան, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Վարակաբանի խոսքերով՝ համաճարակի սկզբում աշխարհում ոչ ոք պատրաստ չէր դրան, չգիտեր ինչպես պայքարել վիրուսի դեմ, և հասարակությունը պատրաստ չէր վարակի հետ համակեցությանը:

«Հիմա և՛ բուժանձնակազմը, և՛ մեզանից յուրաքանչյուրը, քիչ թե շատ պատրաստ են, գիտեն ինչպես իրենց պահել, ինչպես պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորությունը: Այդ ընթացքում մասնագետները կստեղծեն արդյունավետ դեղամիջոցներ, պատվաստանյութ: Հետևաբար, եթե նույնիսկ երկրորդ ալիք լինի, ապա հասարակությունն ու ամբողջ աշխարհը շատ ավելի պատրաստված կլինեն: Այդ պատճառով կարծում եմ, որ մենք երկրորդ ալիքը թեթև կտանենք: Առաջինը՝ որովհետև մենք պատրաստ ենք, երկրորդը` մինչ այդ պատվաստանյութ կստեղծվի»,- ասել է Գոգինավան:

Նշենք, որ Վրաստանում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը փետրվարի 26-ից մայիսի 13-ը կազմել է 647: Ապաքինվածներիի թիվը կազմում է, 11 հիվանդ մահացել է: 4373 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 386 մարդ՝ հիվանդանոցներում:

med.news.am