Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի «լուռ»՝ առանց ախտանիշների տարածման սցենարը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:
Նրանց խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը կապված է նաև նրա հետ, որ այն առանց ախտանիշների է ընթանում: Մասնագետները ենթադրում են, որ «լուռ» տարածման սցենարը կարող է գործոններից մեկը լինել, որը բացատրում է պաթոգենի արդյունավետ մուտացիան:
Ինչպես և բարդ օրգանիզմները, վիրուսները զարգանում են բնական ընտրության ճանապարհով: Եթե նոր փոփոխությունները նպաստում են պաթոգենի փոխանցմանը, ապա շտամմը կտարածվի նաև հետագայում: Պրոֆեսոր Սայմոն Լևինի խոսքով՝ վիրուսի էվոլյուցիան ենթադրում է կոմպրոմիս տարածման արագության մեծացման և տիրոջ կենսունակության պահպանման միջև:
Մաթեմատիկական մոդելների կառուցման հիման վրա գիտնականները եզրակացության են եկել, որ ամենից արդյունավետ են վիրուսների այն շտամմները, որոնք կոմբինացնում են 2 մոտեցումները, այսինքն ունակ են և՛ առաջացնել, և չառաջացնել հիվանդության ախտանիշներ: