Marketium.ru կայքը գրում է, որ փարթամ և խիտ մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են։ Ոմանք ի ծներ փարթամ մազեր ունեն, իսկ ոմանք ստիպված են օգտագործել տարբեր միջոցներ՝ մազերին ծավալ հաղորդելու համար։ Գոյություն ունի մի տարածված սխալ, որը թույլ են տալիս շատ կանաք։
Խնդիրն այն է, որ կոնդիցիոները պետք չէ քսել մազերի արմատներին։ Այո՛, այո՛։ Կոնդիցիոները սնուցում է մազերը, դրանք առավել ենթարկվող և խնամված դարձնում, սակայն արմատները յուղոտ է դարձնում, նույնիսկ այն դեպքում, երբ դուք այն ամբողջությամբ լվանում եք։ Արդյունքում՝ կորցնում եք մազերի ծավալը։
Սրանից խուսափելու համար մազերը լվացեք շամպունով։ Բալզամը կամ կոնդիցիոները քսեք մազերի միայն ծայրերին և մյուս հատվածներին՝ բացառությամբ արմատների։ Այս կանոնին պետք է հետևեն բոլոր նրանք, ովքեր յուղոտ մազեր ունեն։
Սա շատ, բայց արդյունավետ սովորություն է։ Կիրառեք այն և կտեսնեք, որ մազերն ավելի ուշ կյուղոտվեն, հետևաբար՝ ստիպված չեք լինի այդքան հաճախ լվանալ գլուխը։ Սանրվածքի որակն էլ զգալիորեն կլավանա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը