Գիտնականները կորոնավիրուսի նոր թերապիա են փորձարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները կորոնավիրուսի նոր թերապիա են փորձարկել

Չինացի և կանադացի մասնագետների խումբը դեղամիջոց են փորձարկել է հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև արյան ու մաշկի քաղցկեղի բուժման համար: Խոսքը ալֆա-2 ինտերֆերոնի սինթետիկ տարբերակի մասին է:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ դա իմունային համակարգի ազդանշանային սպիտակուցներից մեկն է, որը մարմինն արտադրում է պաթոգենների հետ հանդիպման ժամանակ: Ինտերֆերոնները վիրուսներին խանգարում են բազմանալ վարակված բջիջներում և «ստիպում են» իմունիտետին ավելի արագ պայքարել դրանց դեմ:

Գիտնականներն արդեն ինտերֆերոնների սինթետիկ անալոգներ են ստեղծել: Այժմ ինտերֆերոնների սինթետիկ տարբերակներն օգտագործվում են ցրված սկլերոզի և այլ աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման համար:

Նոր հետազոտության շրջանակում մասնակցել է 77 կամավոր: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը մնում է օրգանիզմում մոտ 20 օր վարակման պահից: Սակայն ալֆա 2 սինթետիկ ինտերֆերոնը կրճատել է ադ ժամանակը գրեթե մեկ շաբաթով: Հետաքրքիր է, որ արդյունքը գրանցվել է ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց պացիենտների շրջանում:

news.am