Տեստոստերոնի ցածր մակարդակ ունեցող ունեցող տղամարդկանց մոտ COVID-19 կորոնավիրուսի վարակով մահանալու ռիսկը 2 անգամ ավելի մեծ է: Այս մասին հայտնում են Համբուրգ-Էպենդորֆի Համալսարանական բժշկական կենտրոնի գիտնականները:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտողները ուսումնասիրել են վերակենդանացման բաժանմունքի 45 հիվանդների տվյալները: 35 տղամարդուց և 10 կանանցից 7 պացիենտների պահանջվել է թթվածին, իսկ 33-ին՝ թոքերի արհեստական օդափոխություն: Չնայած բոլոր ջանքերին, 9 տղամարդ և 3 կին մահացել են: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին օրը գնահատվել է բոլոր պացիենտների մոտ 12 հորմոնների, այդ թվում՝ տեստոստերոնի և դիհիդրոտեստոստերոնի մակարդակը։
Տեստոստերոնը հորմոն է, որը կարևոր դեր է խաղում տղամարդկանց մոտ իմունային ռեակցիան խթանելու և կարգավորելու գործում, այդ թվում՝ վիրուսային վարակների դեմ պայքարում: Տղամարդ պացիենտների 68.6%-ը ունեցել է տեստոստերոնի ցածր մակարդակ: Իսկ ահա կանանց 60%-ի դեպքում, ընդհակառակը, տեստոստերոնը բարձր է եղել: Եվ եթե տղամարդու համար տեստոստերոնի ցածր մակարդակը նշանակում է իմունային ռեակցիան պատշաճ վերահսկելու անկարողություն, կանանց համար բարձր տեստոստերոնը կապված է ավելի սուր բորբոքային վիճակի հետ:
Ինչպես հայտնի է, վերահսկողությունից դուրս եկած բորբոքումը վտանգավոր է կյանքի համար (ցիտոկինային գրոհը նման բորբոքման օրինակ է): Տեստոստերոնը ճնշում է ոչ նորմալ ուժեղ իմունային ռեակցիան, ինչը, ի վերջո, հանգեցնում է մահվան՝ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մոտ: Տեստոստերոնի նորմալ մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ ցիտոկինային գրոհ չի դիտարկվել, և դա մեծացրել է ողջ մնալու նրանց հնարավորությունները: