
Կորոնավիրուսի դեմ ChAdOx1 nCoV-19 փորձարարական պատվաստանյութն արդյունավետ է եղել կենդանիների վրա փորձարկման ժամանակ: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները: Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են bioRxiv-ում:
Փորձարարական պատվաստանյութն օգտագործում է շիմպանզեի ադենովիրուսը, որպեսզի առաջացնի պաշտպանիչ իմունային պատասխան:
COVID-19-ի սկզբից գիտնականները արագ ադապտացրել են հարթակը SARS-CoV-2-ին: Նրանք ապացուցել են, որ պատվաստանյութն արագ առաջացրել է իմունային պատասխաններ SARS-CoV-2-ի դեմ մկների և մակակ-ռեզուսների դեմ:
Մասնագետներն այն արդյունավետորեն փորձարկել են կենդանիների վրա Համլիթոնում NIAID լաբորատորիաներում: