
Գլոբալ տաքացումը հանգեցրել է նրան, որ Անտարկտիկայի առափնյա հատվածներում կանաչ ջրիմուռներ են հայտնվել ձյան ծածկի վրա, հայտնում է Science Daily-ն:
Քեմբրիջի համալսարանի և Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայության գիտնականները մոտ 2 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքում ջրիմուռների ծաղկման գրեթե 1700 առանձին հատված են հայտնաբերել:
Ջրիմուռներն առավել հաճախ հանդիպում են պինգվինների ու թռչունների բնակության վայրերում, քանի որ վերջիններիս կղանքը բնական պարտանյութի դեր է կատարում կանաչ ջրիմուռների բազմացման համար: