
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և գործարար կին Ջենիֆեր Լոպեսը Ինստագրամի իր էջում գրել է, որ իր 12-ամյա դուստրը՝ Էմման, գիրք է գրել: Ստեղծագործությունը կոչվում է «Տե՛ր, օգնիր»:
50-ամյա Լոպեսը նշել է, որ հպարտանում է Էմմայով:
«Նա իր ամենօրյա աղոթքները կիսել է իր առաջին գրքում՝ «Տե՛ր, օգնիր»»,- գրել է Լոպեսը՝ նշելով, որ այս գիրքը կօգնի ընտանիքներին գտնել խաղաղություն և ուժ:
Աստղը նաև կոչ է արել իր հետևորդներին նախապես պատվիրել իր դստեր գիրքը:
https://www.instagram.com/p/CAIxbRdppeL/?utm_source=ig_web_copy_link
Պատրաստեց Անի Գաբուզյանը