Բլոգերը պատմել է, որ ափսոսում է կատարված պլաստիկ վիրահատությունների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բլոգերը պատմել է, որ ափսոսում է կատարված պլաստիկ վիրահատությունների համար

Հանրաճանաչ բրիտանացի բլոգեր Հոլլի Հագանը խոստովանել է, որ կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միայն փչացրել են իր արտաքին տեսքը, գրում է Daily Mail-ը:

27-ամյա բլոգերը հայտնել է, որ մեծացրել է կրծքերը և շրթունքները, արել բոտոքս ներարկումներ, կատարել ռինոպլաստիկա և մի շարք այլ վիրահատական միջամտություններ:

«Ես դարձել եմ ոչ միայն՝ ավելի ծանր, այլ նաև՝ ավելի լայն, քան նախկինում: Ես սարսափելի տեսք ունեմ: Ես ամաչում եմ և տխրում եմ, որ այդքան գումար եմ ծախսել և այժմ ավելի վատ տեսք ունեմ»,- հայտարարել է Հագանը:

https://www.instagram.com/p/CANrJy9j9Eh/?utm_source=ig_web_copy_link

Պատրաստեց Անի Գաբուզյանը