Ի սկզբանե մեր երկիրն ուներ բոլոր շանսերը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում լավագույններից մեկը լինելու համար, մենք կարող էինք կառավարելի համաճարակ ունենալ: Ամենայն հավանականությամբ միայն դրսից բերովի դեպքեր կլինեին, եթե ժամանակին վերահսկողություն իրականացվեր սահմանային գոտում: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա աբսուրդային որակեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե 2 շաբաթ տոտալ լոքդաուն լինի, կարող ենք բռնկումների դեմն առնել, ու ասաց, որ այդ հայտարարությունը գիտական հենք չունի.
«Մարդկանց ընտրության ի՞նչ շրջանակի մեջ ես դնում, երկու շաբաթով կասեցնում ես ինչը՞, երկու շաբաթ հետո ի՞նչն ես փոխելու: Սա աբսուրդ է, ինքն է անգամ իր բերանով ասել, որ ինֆեկցիայի «պոչերը» հայտնաբերելու գործողություններն արդեն սահմանափակ արդյունք են տալիս»:
Ամբողջությամբ՝ tert.am