Ովքե՞ր են սուպերտարածողները և ինչպե՞ս են ազդում կորոնավիրուսի տարածման վրա
Advertisement 1000 x 90

Ովքե՞ր են սուպերտարածողները և ինչպե՞ս են ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման անհամաչափությունը կարող է կախված լինել սուպերտարածողներից՝ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ վիրուսներ են փոխանցում: Այսպիսի կարծիք են հայտնել արգենտինացի գիտնականները:

Լիտորալի ազգային համալսարանից հետազոտող Պաբլո Բելդոմենիկոյի պարզաբանմամբ՝ ինֆեկցիայի սուպերտարածողը կարող է ավելի արագ և ավելի շատ մարդկանց վարակել, կամ միջին վիճակագրական վարակակիրը, հայտնում է «Իզվեստիան»: Գիտնականի կարծիքով՝ հենց այդպիսի սուպերտարածողների առկայությունն է որոշ երկրներում վիրուսի ավելի ակտիվ տարածման և մահացության պատճառը:

Բելդոմենիկոյի կարծիքով՝ ինֆեկցիայի տարածման մեջ կարևոր է ոչ միայն վարակման փաստը, այլև մարդու ստացած վիրուսների քանակությունը: Նա իր պնդումները հաստատել է հորթերի վրա կատարած հետազոտության արդյունքներով, որոնց փորձնականորեն երեք տարբեր վիրուսային չափաքանակներով վարակել են խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիաերայի շտամներով: Կենդանիների մոտ, որոնք մեծ չափաքանակ են ստացել, առաջացել է ծանր հիվանդություն:

ՌԳԱ Ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի (Ռուսաստան) գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Օլեգ Բատիշչևը համաձայնել է գիտնականի եզրահանգումներին և նշել, որ վիրուսային մեծ բեռնվածության դեպքում մարդն իսկապես կարող է սուպերտարածող դառնալ:

Նրա խոսքով՝ վիրուսը վարակում է մարդու բջիջները: Ուստի օրգանիզմում հայտնված մեկ վիրուսը վարակում է մեկ բջիջ, որն այնուհետև արտադրում է մի քանի նոր վիրուսներ:

«Բայց եթե մարդու մեջ է հայտնվել 100 վիրուս, արդյունքում մենք կունենանք 10 հազար նոր վիրուս»,- պարզաբանել է նա:

med.news.am